ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Հայաստանում է աշխարհահռչակ սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին

Հայաստանում է աշխարհահռչակ սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին
21.03.2017 | 20:15

Մարտի 22-ին, ժամը 19:00-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ելույթ կունենա աշխարհահռչակ իտալացի սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին: Տեղեկացնում են Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հանրային կապերի բաժնից:

Համերգային երեկոյի ընթացքում հանդես կգա նաև դաշնակահար Բասինիա Շուլմանը (Ռուսաստան): Ծրագրում կհնչեն Ռոբերտո Մոլինելլիի, էնիո Մորիկոնեի և Աստոր Պիացոլլայի ստեղծագործություններից:
Համերգային երեկոյի դիրիժորն է թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանը: Համերգային երեկոյին մասնակցելու է նաև Օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը:
Ֆեդերիկո Մոնդելչին ներկայումս համագործակցում է Իտալիայի բոլոր խոշորագույն նվագախմբերի հետ, այդ թվում՝ Միլանի դելլա Սկալայի ֆիլհարմոնիկ նվագախմբի և BBC ֆիլհարմոնիկի հետ: Երաժիշտը հաճախակի ելույթներ է ունենում Ռուսաստանում, ակտիվորեն համագործակցում Մոսկվայի կամերային նվագախմբի հետ: Մոնդելչիի Հայաստան կատարած այս այցն առաջինը չէ և, ինչպես վստահեցնում է երաժիշտը, հայաստանյան բեմում հանդես գալն իր համար միշտ էլ առանձնահատուկ կարևորություն է ունեցել:


Միջազգային մրցույթների դափնեկիր Բասինիա Շուլմանը ռուս ամենահայտնի ժամանակակից երիտասարդ դաշնակահարներից է: Նա այսօր մեծ ճանաչում ունի աշխարհում և ներկայանում է ամենահեղինակավոր բեմերում: Բացի մենահամերգներից դաշնակահարուհին ակտիվորեն հանդես է գալիս կամերային ժանրում նույնպես: Բ. Շուլմանը հաջողությամբ համագործակցում է Վլադիմիր Սպիվակովի գլխավորությամբ հանդես եկող «Մոսկովյան Վիրտուոզների» և Բորոդինի անվան քառյակի հետ:

Դիտվել է՝ 791

Մեկնաբանություններ

81157" rel="nofollow">Տեսակետ
Մեկնաբանություն
Դիտարկում
Սոցցանցային գրառումներ
Անդրադարձ
12.07.2025